Facebook-ը մտադիր է երեխաներին ևս դարձնել սոցկայքի օգտատեր

18:05 • 03.06.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը ստեղծում է մի համակարգ, որը հնարավորություն կտա 13 տարեկանից փոքր երեխաներին ևս միանալ սոցկայքին։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, համացանցային տիրույթում երեխայի անվտանգությունն ապահովելու համար համակարգը կվերահսկվի ծնողների կողմից։ Հայտնի է, որ Facebook-ը համակարգի ստեղծման համար անհրաժեշտ պատենտն արդեն ձեռք է բերել։ Դրա միջոցով 13 տարեկանից փոքր օգտատերերի ծնողները կկարողանան հետևել երեխաների անձնական էջերին։

 

Աղբյուրը նկատում է, որ թեև սոցկայքն արգելում է մինչև 13 տարեկան երեխաներին օգտատեր դառնալ, այնուհանդերձ բազմաթիվ երեխաներ արդեն իսկ օգտվում են սոցկայքից։ Միայն 2012թ. սոցկայքը տարիքային անհամապատասխանության պատճառով սոցկայքից հեռացրել է մոտ 800.000 օգտատիրոջ։ Սակայն ներկայում Facebook-ն ունի 13 տարեկանից փոքր 5.6 մլն օգտատեր։
 

Facebook-ը մտադիր է երեխաներին ևս դարձնել սոցկայքի օգտատեր