Lamborghini-ի թանգարանը ցուցադրության է հանել Egoista սուպերքարը
Իտալական Էմիլյա-Ռոմանյա նահանգում գտնվող Lamborghini մեքենաշինական ընկերության թանգարանի ցուցանմուշները համալրվել են նոր մոդելով՝ Egoista ֆուտուրիստական սուպերքարով։
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, թանգարանն առաջարկում է ծանոթանալ բրենդի բոլոր լեգենդար մեքենաներին, որոնց շարքում են Miura-ն, Countach-ն, Diablo-ն և Murcielago-ն։ Ի դեպ, բոլոր նմուշները ցուցադրված են ժամանակագրական կարգով։
Իսկ նրանք, ում հետաքրքրում է էլիտար սուպերքարերի արտադրական գործընթացը, կարող են հետևել, թե ինչպես են ձեռքով հավաքվում շարժիչներն ու փոխանցման տուփերը։
Աղբյուրը հավելում է, որ Lamborghini Egoista-ն ստեղծվել է 2013թ.՝ ընկերության 50-ամյակի կապակցությամբ։ Մոդելի անվանումը պայմանավորված է այն փաստով, որ մեքենան ունի ընդամենը 1 նստատեղ։
Սուպերքարը համալրված է 5,2 լ աշխատանքային ծավալով 10-գլանանի, 600 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.4 վայրկյանում։ Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։











