Շվեյցարացի գիտնականները հայտարարել են նոր մոլորակի հայտնաբերման մասին, որը 17 անգամ ծանր է Երկրից

00:39 • 03.06.14

Ժնևի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ աշխատող գիտնականների խմբին հաջողվել է նոր տեսակի պինդ մոլորակ հայտնաբերել, որը 17 անգամ գերզանցում է Երկրի զանգվածը:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ խոսքը ՆԱՍԱ-ի Kepler աստղագիտական արբանյակի օգնությամբ հայտնաբերված էկզոմոլորակի (պտտվում է Արեգակնային համակարգից դուրս գտնվող իր աստղի շուրջ) մասին է, որն ստացել է Kepler-10с անվանումը:


Ժնևի համալսարանում պարզաբանել են, որ Երկրից 560 լուսային տարի հեռավորությամբ տեղակայված այդ մոլորակի արտասովոր հատկությունն այն է, որ տեսական մոդելները չեն նախատեսում այդքան մեծ չափսի քարքարոտ մոլորակների գոյությունը: Դա անհնար էր համարվում, քանի որ նման հսկաների ուժեղ ձգողական ուժը դեպի իրեն կձգեր ո′չ միայն պինդ նյութերը, այլև՝ առաջին հերթին` տիեզերքում առկա ջրածինն ու հելիումը: Համապատասխանաբար դա մոլորակի կառուցվածքը ո′չ թե պինդ կդարձներ, այլ` ամենայն հավանականությամբ նման նրան, որը հատուկ է գազային հսկա Յուպիտերին:


«Նման մոլորակների գոյությունը նոր հորիզոններ է բացում՝ հետազոտելու այն, թե ինչպես է կազմավորվել կյանքը տիեզերքում», - հայտնել է Ժնևի համալսարանի գիտնական Ստեֆան Ուդրին:


Նախապես գիտնականները պարզել են, որ մոլորակի տրամագիծը, որն իր աստղի առանցքի շուրջ մեկ պտույտը կատարում է 45 օրում, կազմում է 19 հազար կմ, և այն 2.3 անգամ գերազանցում է Երկրի տրամագծին: