Porsche-ի սպորտային մեքենաները «կզինվեն» 1.6 լիտրանոց քառագլան շարժիչներով

14:46 • 03.06.14

Գերմանական մեքենաշինական Porsche ընկերությունն իր սպորտային մեքենաների համար մշակում է նոր սերնդի քառագլան շարժիչներ, որոնք ունեն 1.6 լ աշխատանքային ծավալ։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ Car-ին հղումով, ներկայում Porsche-ի մրցարշավային մեքենաներում կիրառվում է 2 լ աշխատանքային ծավալով քառագլան V-աձև շարժիչ։

 

Հաղորդվում է, որ նոր սերնդի շարժիչները կունենան մոտ 210 ձիաուժ հզորություն։ Աղբյուրի ունեցած տվյալների համաձայն՝ նորույթներն առաջին հերթին կներդրվեն Boxster, Cayman և Cayenne մոդելի մեքենաներում։
 

Porsche-ի սպորտային մեքենաները «կզինվեն» 1.6 լիտրանոց քառագլան շարժիչներով