Գիտնականները քնի խանգարումները կապում են հաճախակի մարիխուանա ծխելու հետ

15:45 • 03.06.14

Ամերիկացի գիտնականները հազարից ավելի մարդու մասնակցությամբ անցկացրած հետազոտության արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ քնի խանգարումները կապված են հաճախակի մարիխուանա ծխելու հետ։

 

Ինչպես նշում է Газета-ն, հետազոտությանը մասնակցել է 20-59 տարեկան 1.811 մարդ, ովքեր կանոնավոր կերպով մարիխուանա են ծխում։ Մասնագետները պարզել են, որ քնի հետ կապված խանգարումներն առավել հաճախ նկատվում են նրանց մոտ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել վաղ հասակից։

 

Նախքան այս մասնագետները կարծում էին, որ թմրանյութի կիրառումն առաջացնում է միայն անքնություն, սակայն այժմ հայտնի է, որ այլ խանգարումներ ևս տեղի են ունենում։

Միևնում ժամանակ ընդգծվում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումը նման խնդիրների չի հանգեցնում։

Գիտնականները քնի խանգարումները կապում են հաճախակի մարիխուանա ծխելու հետ