Ճարպակալման դեմ ամենահզոր զենքը սալորաչիրն է. գիտնականներ
Եթե գեր մարդիկ օրական 2 անգամ մի բուռ սալորաչիր օգտագործեն, ապա հնարավոր կլինի հաղթահարել անվերահսկելի սովը և նիհարել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Այս եզրակացությունը հակասում է այն համոզմունքին, որ սալորաչիրը շատ կալորիաներ և շաքարի մեծ քանակություն է պարունակում, որոնք ակնհայտորեն քաշի ավելացման են բերում: Նաև հայտնի է, որ սալորաչիրը օգնում է կարգավորել մարսողական համակարգը:
Լիվերպուլի համալսարանի աշխատակիցները 100 գեր տղամարդկանց և կանանց քաշային և ախորժակի փոփոխություններին են հետևել:
Տղամարդկանց մի մասին թույլատրվել է օրական 170 գրամ չափաբաժնով սալորաչրի թեթև նախաճաշիկ կազմակերպել, իսկ կանանց մի մասին՝ 140 գրամով: Իսկ առհասարակ՝ դիետոլոգները խորհուրդ չեն տալիս օրական 30 գրամից ավել ուտել:
Նիհարողների մոտ երեք ամիսվա ընթացքում մոտավորապես 2 կգ քաշ և 2.5 սմ մարմնի տրամագծի նվազում է արձանագրվել:










