Samsung-ը 7 դյույմանոց էկրանով սմարտֆոն է ներկայացրել

20:39 • 03.06.14

Samsung ընկերությունը ռեկորդային 7 դյույմ էկրանի անկյունագծով հեռախոսը է ներկայացրել: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը


Սովորաբար էկրանի նմանատիպ պարամետրեր ունեցող սարքերը պլանշետ են համարվում, սակայն կորեացիներն իրենց արտադրանքը որպես սմարթֆոն են ներկայացնում, որոնցից զանգեր կատարելը շատ հարմարավետ կլինի:


Բավականին արտասովոր Galaxy W անվամբ գաջեթը ստացել է HD-էկրան, 1.2 GHz Quad հիմնական պրոցեսոր և 1.5 ԳԲ օպերատիվ հիշողություն:


Համակարգն աշխատում է՝ հիմք ընդունելով Android 4.3-ի արդեն փոքր-ինչ հնացած տարբերակը: Գաջեթը ստացել է 8 մեգապիքսելանի հիմնական տեսախցիկ և 2 մեգապիքսելանի ճակատային «աչք»:


Սարքի հիշողությունը 16 գիգաբայթ է, այդ ծավալը կարող է աճել մինչև 64 GB՝ օգտագործելով հիշողության քարտը:


Այն միանում է LTE-ին և 245 գրամ է կշռում (համեմատության համար՝ iPhone 5S-ը 2 անգամ պակաս է կշռում): Սարքը վաճառքի կհանվի Հարավային Կորեայի տարածքում և կվաճառվի 499.400 վոն (մոտ 490 դոլար) արժեքով:
 

Samsung-ը 7 դյույմանոց էկրանով սմարտֆոն է ներկայացրել