Դատարանի որոշումից հետո YouTube-ը Թուրքիայում ապարգելափակվել է

17:53 • 03.06.14

Թուրքիայի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող կառույցն իր կայքից հեռացրել է պաշտոնական հրամանը, որով սահմանված էր այդ երկրում արգելափակել YouTube տեսածառայությունը, հայտնում է Reuters-ը:

 

Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած շաբաթ թուրքական դատարանը սահմանեց, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հաստատված արգելափակումն իրավունքների խախտում է:

 

Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնի է դարձել, որ YouTube-ը Թուրքիայում մատչելի կլինի երեքշաբթի օրը:

 

YouTube-ը և Twitter-ը Թուրքիայում արգելափակվել էին, երբ դրանցով Թուրքիայի իշխանություններին վարկաբեկող նյութեր էին տարածվել։

Դատարանի որոշումից հետո YouTube-ը Թուրքիայում ապարգելափակվել է