Facebook-ը ներդրումներ է անում անշարժ գույքի ոլորտում

17:14 • 10.06.14

Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը, մոտ 24 հեկտար տարածք է գնել Սիլիկոնյան հովտում ընկերության գլխավոր գրասենյակի հարևանությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին, որն էլ վկայակոչում է ընկերության ներկայացուցչին:

 

Սոցցանցի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը մտադիր չէ զարգացնել տարածքը, քանի որ այդ հողը դիտարկում է որպես ներդրում:


Վաճառողը շվեյցարական TE Connectivity Ltd. (TEL) ընկերությունն է, որն արտադրում է մալուխներ և միակցիչներ: Ընկերությունն իրավունք ունի վարձակալել տարածքում գտնվող 10 շենք:

 

Գործարքի արժեքը Facebook-ը չի մեկնաբանում: TE Connectivity-ի ներկայացուցիչը հասանելի չի եղել մեկնաբանությունների համար, գրում է գործակալությունը:

 

Facebook-ը ներդրումներ է անում անշարժ գույքի ոլորտում