MINI-ն ներկայացրել է իր ամենահզոր հեթչբեքը (լուսանկարներ)

16:07 • 10.06.14

Բրիտանական MINI մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր ողջ պատմության ընթացքում ամենահզոր դիզելային մոդելը՝ Cooper SD հեթչբեքը։

Ինչպես նշում է carmagazine.co.uk-ը, Mini Cooper SD-ն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 7.2 վայրկյանում։ Նորույթը համալրված է 169 ձիաուժ հզորությամբ, 2 լ աշխատանքային ծավալով քառագլան շարժիչով։
 

Բացի տեխնիկական բարձր հատկանիշներից, նորույթը նաև շատ խնայող է. 100 կմ ճանապարհի վրա այն ծախսում է 5.2 լ վառելիք։  Mini Cooper SD-ից զատ ընկերությունը ներկայացրել է Mini One First մոդելը։

 

 

 
 
 
MINI представила свой самый мощный дизельный хэтчбек

 

MINI-ն ներկայացրել է իր ամենահզոր հեթչբեքը (լուսանկարներ)