Nissan-ը հրապարակել է առեղծվածային սուպերքարի առաջին լուսանկարը
Nissan ընկերությունը հրապարակել է նոր անհայտ սպորտային մեքենայի լուսանկարը, որն, ինչպես ակնկալվում է, կգաղտնազերծվի հունիսի 16-ին: Մանրամասն տեղեկություններ նորույթի մասին չեն հաղորդվում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` ֆեյբուքյան իր էջում ավտոարտադրողը միայն նշել է, որ այս մեքենայի հայտնվելով` «նոր գլուխ կսկսվի Nissan պատմության մեջ»:
Նախնական տվյալների համաձայն` լուսանկարում պատկերված է Gran Turismo խաղի մեքենան, որը նախատեսված է PlayStation 3-ի համար: Այս ենթադրությունը հետևել է ընկերության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որոնց համաձայն հունիսի 10-ին մտադիր էին ներկայացնել Gran Turismo մրցարշավային մեքենաների շարքի «նոր սերունդը»: Ներկա պահին խաղում կիրառվում է 148 Nissan մակնիշի մեքենա` 1962-ի թողարկման Slyline-ց մինչև GT-R ժամանակակից կուպեն:











