Խաղընկեր չունեցողների համար սեղանի թենիս է ստեղծվել (տեսանյութ)

22:38 • 10.06.14

Սեղանի թենիսի համար նախատեսված Killerspin Throw II սարքը կարող է ոչ միայն գնդակներ փոխանցել թենիսիստին, այլև` կարգավորել գնդակի պտտման ուժը և փոփոխել փոխանցումների ուղղությունը:

Ինչպես գրում է Rbc.ru-ն`ռոբոտ-սարքը ստեղծվել է սկսնակ թենիսիստներին օգնելու համար` զարգացնելու հարվածների տեխնիկան: Սարքի կարևոր առանձնահատկություններից մեկը հեռակառավարման վահանակն է, որով հնարավոր է փոխել գնդակների փոխանցման արագությունը, ուղղությունը և անգամ պտտման ուժը` միևնույն ժամանակ չշեղվելով խաղից: Հետ մղված գնդակները կրկին ընկնում են սարքի մեջ և անհրաժեշտություն չկա այն նորից «լիցքավորելու»:

Պարապմունքից հետո կարելի է արագ հավաքել այս ու այն կողմ ընկած գնդակները հատուկ ցանցի օգնությամբ, իսկ սարքը հեշտությամբ ծալվում-հավաքվում է:
 

Խաղընկեր չունեցողների համար սեղանի թենիս է ստեղծվել (տեսանյութ)