Տաջիկստանում կրկին արգելափակել են YouTube-ը
Տաջիկստանի իշխանությունները կրկին արգելափակել են YouTube տեսահոսթինգի հասանելիությունը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, որն էլ մեջբերում է Տաջիկստանի ինտերնետ-մատակարարների ասոցիացիայի նախագահ Ասոմիդդին Աթոևին:
«Ներկա պահին տեսահոսթինգի հասանելիությունն արգելափակել են առնվազն 4 ինտերնետ-մատակարար», - նշել է վերջինս: Աթոևի խոսքով` ինտերնետ մատակարարող մի շարք ընկերությունների ղեկավարներ հայտնել են իրեն, որ YouTube-ի հասանելիությունն արգելափակել են Տաջիկստանի կապի կարգավորման ծառայության հրահանգով:
Աթոևն ավելացրել է նաև, որ կապի կարգավորման ծառայությունից չեն պատասխանել իրենց պաշտոնական հարցմանը:
Ինչպես նշում է աղբյուրը YouTube-ի հասանելիությունը Տաջիկստանում 2013-ի հուլիսից ի վեր արգելափակում են 4-րդ անգամ:










