Մերսող աթոռներ և պանորամային պատուհաններ. Airbus-ը ներկայացրել է ապագայի ինքնաթիռները (լուսանկարներ, տեսանյութ)
Airbus ընկերության պլանների համաձայն՝ ապագայի ինքնաթիռները (ընդամենը 35 տարի անց) կունենան խաղային գոտիներ, պանորամային պատուհաններ և «խելացի» աթոռներ, որոնք կկլանեն մարդու մարմնի ջերմությունը՝ ինքնաթիռի լիցքավորման համար, գրում է buro247.ru-ն։
Ապագայի ինքնաթիռներում չեն լինի առաջին, էկոնոմ և բիզնես կարգեր, դրա փոխարեն օդանավը բաժանված կլինի սրահների, որոնք կհամապատասխանեն ուղևորների հետաքրքրություններին։ Օրինակ՝ կինոյի և խաղերի սիրահարները կարող են տոմս վերցնել հատուկ գոտու համար, լռության կողմնակիցները ժամանակը կանցկացնեն «լուռ» գոտում, իսկ գործարարները կկարողանան գործնական հանդիպումներ անցկացնել անմիջապես ճանապարհին։
Օդանավերը կհամալրվեն «խելացի» աթոռներով, որոնք կունենան մերսման հնարավորություն, ինչպես նաև կկարողանան ապահովել ուղևորներին ըմպելիքներով, վիտամիններով և լիցքաթափող էֆեկտներով։ Անհրաժեշտության դեպքում ուղևորը կկարողանա օգտվել պաշտպանիչ էկրանի հնարավորությունից, որը կհայտնվի աթոռին և կպահպանի նրա քունն արտաքին ձայներից և լույսից։
![]()
















