Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կրծքագեղձի վիրահատություն՝ արդի մեթոդոլոգիայով

12:56 • 11.06.14

Օրերս Երևանում առաջին անգամ կատարվել է սիլիկոնե–գելային իմպլանտով կրծքագեղձի վերականգնում–վիրահատություն՝ «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում», այս մասին այսօր լրագրողների ետ հանդիպմանը հայտարարեցին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը և «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:


Նրանց խոսքով՝ նոր մեթոդով կանանց կրծքագեղձի քաղցկեղային հիվանդությունների դեպքում պահպանվում է կուրծքն ու պտուկը:


Սա նոր մեթոդոլոգիա է համարվում Հայաստանի համար, թեև ԱՄՆ-ում իմպլանտների տեղադրումն արդեն տասը տարվա վաղեմություն ունի:


Եվ հիմա կենտրոնում ծրագրվում են «ծավալվել» նման վիրահատություններ կատարելու համար:


Մինչ այժմ կատարվել են վիրահատություններ՝ բարեգործական հիմունքներով, սակայն հետագայում դրանք արդեն վճարովի են դառնալու:


«Մենք պլանավորում ենք կատարել և շատ լավ գիտակցում ենք մեր ժողովրդի հնարավորությունները … ես իհարկե, չեմ կարող ասել՝ որքան կարժենան իմպլանտները, բայց դրանք մատչելի են լինելու»,- ավելացրեց Արմեն Քոչարյանը:

 

 

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կրծքագեղձի վիրահատություն՝ արդի մեթոդոլոգիայով