Մազի ներկերը քաղցկեղածին բաղադրիչներ են պարունակում

22:21 • 11.06.14

Վարսահարդարները, ովքեր մշտապես ներկանյութեր են օգտագործում կամ քիմիական գանգրացում են կատարում, արյան մեջ քաղցկեղածին բաղադրիչների բարձր կոնցենտրացիա են ունենում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելեվ Financial Express-ին:


Պարզվել է, որ մազի ներկերում ջրածնի պերօքսիդի օգնությամբ աշխատող օքսիդային ներկանյութեր են պարունակվում, որոնք անուշահոտ ամինաթթուների և ներկանյութերի միջև քիմիական ռեակցիա են առաջացնում:


Անուշաբույր ամինաթթուները մասնագետները շատ հաճախ են կապում քաղցկեղի հետ, իսկ ortho-toluidine-ը պաշտոնապես քաղցկեղածին բաղադրիչ են ճանաչել:


ԵՄ-ում արգելվել է ամինաթթուներ  կիրառել բազմաթիվ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:


 

 

Մազի ներկերը քաղցկեղածին բաղադրիչներ են պարունակում