Nokia-ն ճկվող էկրան է ստեղծել (տեսանյութ)
Էկրանների պատրաստման տեխնոլոգիաներին նվիրված SID 2014 գիտական կոնֆերանսի ժամանակ Nokia-ն կիսահաղորդիչներ արտադրող Energy Laboratory ընկերության հետ համատեղ ներկայացրել է ճկվող էկրաններ ստեղծելու նոր տեխնոլոգիան:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Wmpoweruser-ին հղումով, ցուցադրվել է OLED-էկրանների 2 տեսակ, որոնցից մեկը կարելի է ծալել երկու կեսի, ինչպես գիրքը, իսկ մյուսը` եռակի: Տվյալ նմուշները կարող են դիմանալ ավելի քան 100 000 ճկման:
1280х720 պիքսել կետայնությամբ երկու էկրանն էլ բացված վիճակում 5.9 դյույմ անկյունագիծ ունեն: Էկրանները պատրաստված են WTC կառուցվածքի կիրառմամբ, որը բաղկացած է սպիտակ լուսարձակող օրգանական լուսադիոդներից և գունային ֆիլտրից:










