ՆԱՍԱ-ն ներկայացրել է «Օրիոն» տիեզերասարքը, որը մարդկանց Մարս կտանի
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում ներկայացրել է «Օրիոն» սարքը, որը նախատեսված է մարդկանց դեպի «կարմիր մոլորակ» տեղափոխելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տիեզերասարքը փորձարկումից հետո իր առաջին թռիչքը (ոչ դեպի Մարս) կիրականացնի այս տարվա դեկտեմբերին։
Հայտնի է, որ «Օրիոնի» առաջին թռիչքը կտևի 4.5 ժամ, որի ընթացքում այն ահռելի արագությամբ Երկրի մակերևույթից կբարձրանա 5.800 կմ։ Անդրանիկ թռիչքից ստացված արդյունքները կօգտագործվեն մասնագետների կողմից՝ դեպի Մարս բուն թռիչքին լավագույնս պատրաստվելու համար։
Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ 2028թ. դրությամբ կկարողանա մարդ ուղարկել դեպի «կարմիր մոլորակ», սակայն նշել էր, որ այդ ծրագրի իրականացման համար ԱՄՆ-ն կունենա ամբողջ աշխարհի օգնության կարիքը։










