Ford-ն ու Heinz-ը մեքենաների դետալներ կարտադրեն լոլիկներից

12:56 • 11.06.14

Ամերիկյան Ford մեքենաշինական և գերմանական Heinz սննդային ընկերությունները համագործակցության շրջանակներում մտադիր են լոլիկների մնացորդները ներառել մեքենաշինության գործընթացում։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն՝ Time-ին հղումով, լոլիկի չորացրած կեղևը կօգտագործվի մեքենաների ամրացնող բարձակների, ինչպես նաև այլ մանր պարագաների արտադրության մեջ։

 

Հայտնի է, որ Ford-ն օգտագործելու է լոլիկների այն մնացորդները, որոնք առաջացել են կետչուպի պատրաստման գործընթացից։ Նշվում է նաև, որ ներկայում մասնագետները համապատասխան հետազոտություններ են անցկացնում նորարարական տեխնոլոգիայի վերաբերյալ հնարավորինս շատ բան իմանալու համար։

 

Նախքան արտադրական գործընթացը սկսելը՝ մասնագետները պետք է համոզվեն, որ լոլիկի չորացրած կեղևը բավականաչափ ամուր է դետալների պատրաստման համար։

Եթե նախագիծը հաջողություն ունենա, ապա զգալի կկրճատվի նավթաքիմիական ծագում ունեցող նյութերի կիրառումն արդյունաբերության մեջ։
 

Ford-ն ու Heinz-ը մեքենաների դետալներ կարտադրեն լոլիկներից