Airbus-ը 21.6 մլրդ դոլարի պատվեր է կորցրել
Ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Airbus ընկերությունը զրկվել է 21.6 մլրդ դոլար արժողությամբ պատվերից, որի շրջանակներում Emirates Airline ավիաընկերությանը պետք է մատակարարեր 70 հատ A350 օդանավ։
Սակայն, ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, արաբական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել պատվերը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Emirates Airline-ը պետք է ստանար 50 հատ A350-900 և 20 հատ A350-1000 ինքնաթիռ։
Հայտնի է, որ Emirates Airlines-ը նման որոշում է կայացրել, երբ վերանայել է ավիաընկերության պահանջները՝ կապված նոր ինքնաթիռների գնման հետ։ Աղբյուրը նկատում է, որ Emirates Airlines-ի նախագահ Թիմ Քլարկը բազմիցս քննադատել է A350, հատկապես՝ A350-1000 ինքնաթիռները, ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում որոշակի տեխնիկական պահանջների։
Նշվում է, որ պատվերի չեղյալ հայտարարումից հետո Airbus-ի արժեթղթերի գինն ընկել է 4%-ով։










