Համացանցում են հայտնվել iPhone 6-ի նոր լուսանկարները (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը շարունակում է սպասման մեջ պահել բրենդի արտադրանքի երկրպագուներին, որոնք անհամբեր սպասում են 6-րդ սերնդի iPhone սմարթֆոնի ներկայացմանը։
Ըստ տարբեր աղբյուրների՝ նորույթի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին, սակայն այսօր արդեն համացանցում հայտնվել են iPhone 6-ի թարմ լուսանկարներ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարների արտահոսքն իրականացվել է մի թայվանցու կողմից, ով նախքան այս հրապարակել էր iPhone 5-ի և iPad Mini-ի լուսանկարները՝ մինչ այդ սարքերի շնորհանդեսը։
Դատելով հրապարակված կադրերից՝ նոր սմարթֆոնն ունի ավելի մեծ՝ 4.7 դյույմ անկյունագծով էկրան։ Չի բացառվում, որ ընկերությունն արտադրի նաև 4.5 դյույմ ակյունագծով iPhone 6։
iPhone 5S (սև) և iPhone 6 (սպիտակ) մոդելները՝ կողք կողքի

iPhone 6-ը (ձախից) և iPhone 5S-ը

Թայվանցին ձեռքում պահում է ներկայիս iPhone 5S-ը (սև) և ներկայացվելիք սմարթֆոնը

iPhone 6-ի եզրերն ավելի կլոր են












