Շանը համբուրելով՝ մարդը կարող է ծանր հիվանդություն ձեռք բերել. հետազոտություն

12:52 • 12.06.14

Ընտանի կենդանիները կարող են հակաբիոտիկների ներգործությունից զերծ վարակներ փոխանցել մարդուն, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով նորզելանդացի գիտնականների հետազոտությունը:

 

Ըստ այդմ՝ հետազոտողները մտահոգ են հակաբիոտիկների ազդեցությունից զերծ երկու տարբեր խմբի մանրէների տարածման դեպքերի հաճախակիացմամբ: Դրանք հիմնականում միզազատող ուղիների վարակներ են հարուցում:

Գիտնականները պարզել են, որ մանրէների մեծ մասը տարածվում է արտաթորանքի միջոցով: Իսկ երևույթը բացատրել են նրանով, որ բնական կարիքներ հոգալուց հետո կենդանիները մաքրում են իրենք իրենց, ապա լիզում մարդկանց: Այդ կերպ էլ տարածվում են վարակները:

 

Գիտնականները խորհուրդ են տալիս շան հետ շփումներից հետո լվանալ ձեռքերը, ինչպես նաև խուսափել ընտանի կենդանու հետ չափազանց սերտ շփումներից:

Բուժման բացակայության դեպքում մարդկանց մոտ կարող է պարոդոնտիտ առաջանալ: Դրան հաջորդում է ծնոտի ոսկորների թուլացումը, ոչ մեծ հեռավորություն է առաջանում ատամների և լնդերի միջև, ատամներն այդ կերպ կարող են թափվել։

Շանը համբուրելով՝ մարդը կարող է ծանր հիվանդություն ձեռք բերել. հետազոտություն