Ուռուցքաբանները կարողացել են հաղթահարել արյան քաղցկեղը

00:23 • 12.06.14

Արյան քաղցկեղի՝ լեյկեմիայի բուժումը բավականին բարդ գործընթաց է, սակայն Հարավային Ավստրալիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտը և Ադելաիդայի համալսարանի անհատականացված հակաքաղցկեղային բժշկության կենտրոնը հայտնում են, որ իրենց թերապիան կլուծի արյան քաղցկեղի բուժման հետ կապված բոլոր խնդիրները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով News.com.au-ին:


Արյան քաղցկեղի դեմ կիրառվող այս նոր դեղամիջոցը հնարավորություն է տալիս նվազեցնել կողմնակի բարդությունները:


Թերապիայի հիմնական նպատակը քաղցկեղի բջիջներին ստիպողաբար ինքնաոչնչացման ենթարկելն է, ինչն էլ կօգնի խուսափել վերջինիս կրկնությունից:

 

Հակաքաղցկեղային նոր դեղորայքն ստանում են STAT 5 սպիտակուցի շահարկման հաշվին: Այդ սպիտակուցն է որոշում՝ կոչնչանա՞, արդյոք, քաղցկեղի բջիջը, թե՞ ոչ:


 

Ուռուցքաբանները կարողացել են հաղթահարել արյան քաղցկեղը