Nissan-ը գաղտնազերծել է Navara նոր պիկապը (լուսանկարներ)

01:17 • 12.06.14

Nissan-ի նոր մեքենան ստեղծված է նախորդ սերնդի արդիականացված շասսիների հիման վրա, որը ստացել է ամբողջությամբ վերափոխված ներքին հարդարանք, վերանայված շարժիչների շարք և մի շարք նոր հնարավորություններ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:


Արտադրող ընկերությունը Nissan Navara-ն անվանել է 12-րդ բոլորովին նոր սերունդ, սակայն չի թաքցնում այն փաստը, որ Navara-ի զարգացման հարթակ է ծառայել նախորդ սերնդակիցը:


Փոփոխման են ենթարկվել ետևի կամրջակը, որն ավելի ժամանակակից է դարձել, պտույտի շառավիղը, որը կրճատվել է, բեռնատար հատվածն ավելի տարողունակ է դարձել, ավելացել է լուսարձակման հեռավորությունը, սակայն դրան համընթաց փոքրացել է ընդհանուր բարձրությունը:


Նոր պիկապը աշխատում է երկու շարժիչի օգնությամբ:


Nissan Navara-ի ներքին հարդարանքն ամբողջությամբ վերափոխված է: Պիկապը համալրվել է նոր կենտրոնական վահանակով, բոլորովին այլ ղեկանիվով, նոր կլիմատ կոնտրոլ համակարգով և բոլորովին նոր՝ գունավոր էկրանով բորտ համակարգչով: Այն կարող է համալրվել նաև վիդեո և մուլտիմեդիա նավիգացիոն համակարգերով և կողմնացույցով:


Նոր սերնդի Nissan Navara-ի շուկա դուրս գալու ժամկետի մասին արտադրողը ընկերությունն առայժմ ոչինչ չի հայտնել: 

 


 

Nissan-ը գաղտնազերծել է Navara նոր պիկապը (լուսանկարներ)