Ավստրալացիներն ապացուցել են արևային էներգիայի մրցունակությունը

01:16 • 13.06.14

Նյուքասլի էներգիայի կենտրոնի ավստրալացի գիտնականները արևային էներգիայի օգտագործման շնորհիվ առավելագույն արդյունավետություն ստանալու ճանապարհ են գտել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:


Նրանց հաջողվել է տաքացնել գոլորշին ամենաբարձր ջերմաստիճանով, որին աշխարհում առաջին անգամ հաջողվել է հասնել առանց գազի կամ ածխի այրման, օգտագործելով միայն ջրի բարձր ճնշումն ու արևի էներգիայի ջերմությունը:


Այսպիսով՝ մասնագետներն ապացուցել են, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները բավականին հեռանկարային են:
 

Ավստրալացիներն ապացուցել են արևային էներգիայի մրցունակությունը