ՆԱՍԱ-ի գիտնականները պնդում են, որ լույսից էլ արագընթաց տիեզերանավ են նախագծել (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 13.06.14

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի հայտնի մասնագետն ու հայտնի դիզայները նախագծել են տիեզերանավ, որը գուցե մի օր թույլ տա մարդկանց ավելի արագ տեղաշարժվել տիեզերքում, հայտնում է Russia Today-ը:

 

Խոսքն իր տեսակի մեջ եզակի փոխադրամիջոցի մասին է, որը հեղինակների՝ ամերիկացի գիտնական Հերոլդ Ուայթի և հոլանդացի դիզայներ Մարկ Ռադեմաքերի պնդմամբ, ավելի մեծ արագություն ունի, քան լույսի արագությունն է:

 

Ուայթը դեռ 2011-ին իր վրա ուշադրություն էր հրավիրել՝ հանդես գալով զեկույցով, որն ապացուցում էր լույսի արագությունից մեծ արագություն զարգացնող կոնցեպտի շոշափելի լինելը:

 

Ուայթը բացատրում է, որ իրենց ստեղծածը կարող է մարդկանց 4,3 մլն լուսային տարի հեռավորության տիրույթներ հասցնել 2 շաբաթում:

 

Իսկ Ռադեմաքերը մինչ այդ արել է ամերիկյան Star Trek հանրահայտ հեռուստասերիալի դեկորացիաների դիզայնը:

Image by Mark Rademaker / flickr.com

Image by Mark Rademaker / flickr.com

Image by Mark Rademaker / flickr.com

 

ՆԱՍԱ-ի գիտնականները պնդում են, որ լույսից էլ արագընթաց տիեզերանավ են նախագծել (լուսանկարներ, տեսանյութ)