Երկրի կեղևի տակ, հնարավոր է, հսկայական օվկիանոս գոյություն ունի. գիտնականներ

09:56 • 13.06.14

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երկրակեղևի հաստ շերտի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորությամբ, գտնվում է հսկայական ջրային պաշար։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, գիտնականների խոսքերով՝ իրենց պնդումը հիմնված է տասնամյակներ տևած գիտական աշխատանքի վրա։ Մասնագետների կարծիքով՝ այդ ջրային պաշարն իր ծավալով 3 անգամ գերազանցում է համաշխարհային օվկիանոսին։


Նշվում է, որ ստորգետնյա օվկիանոսը մոտավորապես 660 կմ խորության վրա է՝ բյուրեղացված վիճակով։ Բրիտանական պարբերականը նկատում է , որ եթե ամերիկացի գիտնականների առաջ քաշած վարկածը համապատասխանի իրականությանը, ապա դա հիմնովին կփոխի մարդկանց պատկերացումը Երկրի ձևավորման հարցում։

Երկրի կեղևի տակ, հնարավոր է, հսկայական օվկիանոս գոյություն ունի. գիտնականներ