Մարզումները նպաստում են գիրությունը կանխող դրական բակտերիաների աճին

20:36 • 13.06.14

Գիտնականները ֆիզիկական վարժանքների ևս մեկ դրական կողմ են գտել: Կորկի համալսարանին կից քոլեջի աշխատակիցները գտնում են, որ ֆիզիկական վարժությունները մեծացնում են դրական բակտերիաների տոկոսը մարդկանց ստամոքսաաղիքային տրակտում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Austrian Tribune-ին:


Իսկ դրական բակտերիաները մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև՝ ճարպակալման գործընթացն են կանխում:

Այսինքն՝ երբ մարդիկ չեն մարզվում, և արդյունքում նվազում է դրական բակտերիաների մակարդակը, որից հետո քաշի ավելացում և դիմադրողականության թուլացում է արձանագրվում:

 

Մարզումները նպաստում են գիրությունը կանխող դրական բակտերիաների աճին