Գիտնականները վերստեղծել են վերացած վիրուսը, որը 50 մլն մարդու մահվան պատճառ էր դարձել

10:28 • 13.06.14

Գրիպի վերացած վիրուսը, որը ժամանակին 50 մլն մարդու մահվան պատճառ էր դարձել, վերստեղծվել է ամերիկացի գիտնականների կողմից, հայտնում է Russia Today-ը:

 

Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները վիրուսը վերստեղծել են վայրի բադերի մոտ առկա թռչնագրիպի 8 գեներից: Այժմ գիտնականներն ուսումնասիրելու են՝  նման վիրուսն ինչպես կարող էր համաճարակի հանգեցնել: Վերստեղծման պատճառը ներկայում ակտիվացած թռչնագրիպներն են:

 

Վիրուսը միայն 3 տոկոսով է տարբերվում 1918-ի Իսպանական վիրուսից, որը մարդկության պատմության թերևս ամենամահացու համաճարակն է եղել:

 

Ուսումնասիրություններն անց են կացվում ապահով լաբորատորիայում։

Գիտնականները վերստեղծել են վերացած վիրուսը, որը 50 մլն մարդու մահվան պատճառ էր դարձել