Samsung-ը ներկայացրել է iPad-ի մրցակցին՝ Galaxy Tab S պլանշետը

16:56 • 13.06.14

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Նյու Յորքում կայացած միջոցառման շրջանակներում ներկայացրել է իր հերթական նորույթը՝ Galaxy Tab S պլանշետը։

 

Ինչպես նշում է The Economic Times-ը, սարքը կլինի ամերիկյան Apple ընկերության նոր սերնդի iPad պլանշետի գլխավոր մրցակիցը։ Samsung-ի ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ նորույթը միանգամայն կբավարարի սպառողների պահանջները՝ շուկայում դառնալով թիվ 1 պլանշետը։

 

Galaxy Tab S-ը ներբեռնված է Conde Nast, National Geographic, Marvel Comics և Netflix մեդիաընկերությունների բազմատեսակ հավելվածներով։ Նշվում է, որ Super AMOLED էկրանով ու մատնահետքերի սքաներով համալրված պլանշետն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի հուլիսին։

 

10.5 դյույմ անկյունագծով էկրանով պլանշետի գինը կլինի 530 դոլար։ Մինչդեռ 8.4 դյույմանոց տարբերակը կվաճառվի 399 դոլարով։
 

Samsung-ը ներկայացրել է iPad-ի մրցակցին՝ Galaxy Tab S պլանշետը