Աշխարհում լայն կիրառություն ունեցող որոշ դեղեր շաքարախտի առաջացման վտանգ են ներկայացնում

00:30 • 13.06.14

Բրիտանական Կոլումբիայի համալսարանն զգուշացնում է, որ ստատինների բարձր չափաբաժինը, որը նվազեցնում է խոլեստերինի ցուցանիշը, բարձրացնում է շաքարախտի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Remedium-ին:


Մասնագետները նման եզրահանգման են եկել 137.000 հիվանդների՝ ավելի քան 40 տարի հետազոտելու արդյունքում:


Ուսումնասիրության բոլոր մասնակիցները ստատիններ են օգտագործել 1997 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի մարտի 31-ը: Ստատինները նշանակվել են ինսուլտի կամ սրտի կաթվածի ախտորոշման հետևանքով հոսպիտալացումից անմիջապես հետո:


Հոսպիտալացման ժամանակ հիվանդներից ոչ մեկի մոտ շաքարախտ չէր ախտորոշվել, սակայն 2 տարի անց 3600 հիվանդի մոտ շաքարախտ է առաջացել:

 

Ստատինների բարձր չափաբաժին է համարվում օրական ավելի քան 10 միլիգրամը, ավելի քան 20 միլիգրամ ատորվաստատինը և ավելի քան 40 միլիգրամ սիմվաստատինը:
 

Աշխարհում լայն կիրառություն ունեցող որոշ դեղեր շաքարախտի առաջացման վտանգ են ներկայացնում