«Խելացի» բաժակը կարող է որոշել, թե ինչ բաղադրություն ունի դրանում լցված խմիչքը (տեսանյութ)

11:43 • 13.06.14

Վերջին շրջանում տեխնոլոգիական ընկերությունները սկսել են մեծ ուշադրություն հատկացնել առողջությանը հետևող սարքերի մշակմանն ու արտադրմանը։

 

Ինչպես նշում է mashable.com կայքը, Mark One սկսնակ ընկերությունը ներկայացրել է Vessyl «խելացի» բաժակը, որը, համալրված լինելով հատուկ զգայակներով, կարողանում է մանրակրկիտ անալիզի ենթարկել դրա մեջ լցված խմիչքի բաղադրությունը։

 

Բացի այդ, բաժակը կարող է որոշել լցված հեղուկի ծավալը, տեսակն ու սննդային կարևոր տեղեկություններ հայտնել։ Օրինակ՝ Vessly-ի մեջ հյութ լցնելու դեպքում բաժակի վրա կհայտնվեն ծանուցումներ դրա կալորիականության և շաքարավազի չափի վերաբերյալ։

 

Բաժակի զանգվածային արտադրությունը սկսելու համար Mark One-ը մտադիր է հավաքել 50.000 դոլար։ Նշվում է, որ վաճառքում հայտնվելուց հետո բաժակի գինը կլինի 200 դոլար։

 


 

«Խելացի» բաժակը կարող է որոշել, թե ինչ բաղադրություն ունի դրանում լցված խմիչքը (տեսանյութ)