Վիրտուալ մեքենաներ. Gran Turismo-ի խելահեղ կոնցեպտները՝ լուսանկարներով
Gran Turismo խաղի կարգավորմամբ զբաղվող Polyphony Digital ընկերությունը խնդրել է համաշխարհային խոշորագույն ավտոարտադրողներին՝ վիրտուալ սպորտային մեքենաներ մշակել լենգենդար սերիայի վեցերորդ մասի համար: Մի շարք ընկերություններ արդեն արձագանքել են և ներկայացրել իրենց խելահեղ կոնցեպտները: Այս մասին գրում է Motor.ru-ն և ներկայացնում վիրտուալ աշխարհի 6 ամենախելահեղ սպորտային մեքենան:
Mercedes-Benz AMG Vision Gran Turismo
Mercedes-Benz AMG Vision Gran Turismo կուպեն ներկայացվել է 2013-ի նոյեմբերին: Խաղում սուպերքարը զինված է 5.5 լիտր ծավալով երկտուրբո 8 մխոցային շարժիչով՝ 585 ձիաուժ հզորությամբ: Վիրտուալ AMG Vision Gran Turismo-ի քաշը կազմում է 1384 կգ: Կուպեն գոյություն ունի ոչ միայն վիրտուալ աշխարհում: Mercedes-ը պատրաստել է AMG Vision Gran Turismo-ի իրական չափսերով մոդելը: Իսկ ամերիկյան J&S World Wide Holdings ընկերությունը 1.5 մլն դոլարով պատրաստ է պատրաստել վիրտուալ մեքենայի իրական տարբերակը, որով հնարավոր կլինի երթևեկել ճանապարհին:





Volkswagen GTI Roadster Vision Gran Turismo
Volkswagen GTI Roadster Vision Gran Turismo-ն ներկայացվել է 2014-ի ապրիլին: Խաղի «կենդանի» նախատիպի դեբյուտը կայացել է գերմանական ապրանքանիշի երկրպագուների Wörthersee փառատոնի ժամանակ: Խաղում մեքենան ստացել է 3 լիտր ծավալով երկտուրբո շարժիչ, որը զարգացնում է 503 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժամ-ը GTI Roadster Vision Gran Turismo-ն հաղթահարում է 3.5 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 308 կմ/ժամ:




BMW Vision Gran Turismo
BMW-ն իր հերթին Gran Turismo 6 խաղի մոդելի ստեղծման համար հիմնվել է 2-Series շարքի ամենահզոր մոդելի՝ M235i-ի վրա: Խաղային կուպեի քաշը կազմում է 1180 կգ: BMW Vision Gran Turismo համալրվել է 3 լիտր ծավալով 6 մխոցային տուրբո շարժիչով, որը զարգացնում է 549 ձիաուժ հզորություն:





XR-PHEV Evolution Vision Gran Turismo
XR-PHEV Evolution Vision Gran Turismo-ն ստեղծել են Mitsubishi-ի դիզայներն ու աերոդինամիկայի բաժնի մասնագետները:



Red Bull X2014
Red Bull X2014 նախատիպն ստեղծել է «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ ամենահաջողակ մրցարշավորդներից մեկը՝ Էդրիան Նյուին: Red Bull X2014-ը նրա ստեղծած արդեն 3-րդ մոդելն է Gran Turismo-ի համար: Նորույթի տեխնիկական հնարավորությունների մասին ոչինչ չի հաղորդվում:




Nike One
Gran Tursimo խաղի համար նախատիպեր են ստեղծել ոչ միայն ավտոարտադրողները: Վիրտուալ մեքենա է ներկայացրել նաև Nike ընկերությունը: Կոնցեպն անվանվել է One: Այն եղել է նաև խաղի 4-րդ սերիայում: Վիրտուալ աշխարհում մեքենան զինվել է յուրօրինակ ուժային համակարգով, որն աշխատելու համար կիրառում է մարդու էներգիան, որը կուտակվում է հատուկ կոստյումի և վարորդի կոշիկների շնորհիվ: Այս տեսակ ուժային ագրեգատի հզորությունը կազմում է 263 ձիաուժ: Nike One –ի առավելագույն արագությունը կազմում է 370 կմ/ժամ:













