Apple –ի այս անհավատալի նախատիպերը երբեք կյանքի չեն կոչվել (լուսանկարներ)
Apple-ը հայտնի է իր ժամանակակից և մաքուր դիզայնով: Զարմանալի չէ, քանի որ ընկերությունը շատ կոնցեպտներ է փորձարկել, և դրանցից միայն մի քանիսն են իրականացվել: Այդուհանդերձ, հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին կարող էր լինել Apple-ը:
Դիզայներ Հարտմուտ Էսլինգերը և իր Frog Design ընկերությունը պատասխանատու են եղել Apple-ի շատ դիզայնների համար 1980-ականներին, և նա որոշել է հրապարակել կոնցեպտներից մի քանիսի լուսանկարները Apple-ի դիզայնի վաղ տարիների մասին իր գրքում:
Business Insider-ը ձեռք է բերել այդ լուսանկարներից մի քանիսը և ներկայացրել դրանք՝ ցույց տալով Apple-ում տասնամյակներ առաջ եղած կանխատեսումները:
Պարզվում է, որ այս մարդիկ երեսուն տարի առաջ մտածում էին կոնցեպտների մասին, որոնք հիշեցնում են iPad-ը, iPhone-ը և անգամ iWatch-ը:


























