Քաղաքի աղմուկն ազդում է մարդկային օրգանիզմի վրա. գիտնականներ

23:22 • 14.06.14

Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ քաղաքներում առկա մշտական աղմուկը մեծացնում է գիրության և սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily.ru-ին:


Որքան ավելի աղմկոտ է ճանապարային երթևեկությունը, այնքան ավելի մեծ է տվյալ երկրի բնակիչների մարմնի  տրամագիծը: Այսպիսով՝ աղմուկի մակարդակի յուրաքանչյուր 10 դեցիբելի դիմաց մարմնի տրամագիծը մեծանում է գրեթե 1 սանտիմետրով:


Աղմուկից տուժում են նաև մայրական արգանդում գտնվող երեխաները: Այն ազդում է փոքրիկների սթրեսային հորմոնների, այդ թվում՝ կորտիզոլի վրա: 

 

Քաղաքի աղմուկն ազդում է մարդկային օրգանիզմի վրա. գիտնականներ