Facebook-ը թույլատրել է կրծքով կերակրելու լուսանկարներ տեղադրել
Facebook սոցցանցը թույլատրել է երեխաներին կրծքով կերակրելու լուսանկարներ տեղադրել՝ ցանցի օգտատերերի առցանց ակցիայից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Սոցցանցի փոփոխված կանոններում նշվում է, որ Facebook-ը համամիտ է՝ կրծքով կերակրելը հրաշալի է։
Ցանցը խոստովանում է, որ «մայրերի համար կարևոր է Facebook-ի այլ օգտատերերի հետ փորձի փոխանակումը»։ Բացի այդ, այդ լուսանկարները չեն հակասում սոցցանցի կանոններին։
«Հաշվի առեք, որ լուսանկարները, որոնք մենք դիտում ենք, գրեթե միշտ մեր տեսադաշտում են հայտնվում այն ժամանակ, երբ ցանցի այլ օգտատերեր բողոքում են դրանց հայտնվելու դեմ»,-ասված է սոցցանցի կանոններում։
Free the nipple բողոքի ակցիայի մասնակիցները կողմ էին արտահայտվել կրծքով կերակրելու ազատությանն ու պահանջել էին չգրաքննել այդ գործընթացի լուսանկարները։










