Ամերիկացիներն ավանդական ստեղնաշարը փոխարինելու տարբերակ են գտել (տեսանյութ)
Ամերիկյան AirType սկսնակ ընկերությունը լիովին նոր մոտեցում է առաջարկում համակարգչով տեքստ հավաքելու համար։ Ինչպես նշում է rbc.ru-ն, ձեռքերին կրելով 2 ոչ մեծ թևնոց՝ օգտատերը կկարողանա տպել այնպես, ինչպես դա անում է ավանդական ստեղնաշարով։
Այլ կերպ ասած՝ նորարարական մեթոդը թույլ կտա տպել սեղանի և, ընդհանուր առմամբ, ցանկացած մակերևույթի վրա։ Դրա համար ուղղակի պետք է պատկերացնել, թե Ձեր առջև ստեղնաշար է դրված։
Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկն այն է, որ այն աշխատում է առանց լարերի։ Սակայն AirType-ից օգտվելու համար հարկավոր է կարողանալ շատ լավ տպել ստեղնաշարով՝ առանց դրան նայելու։
Աղբյուրը նշում է, որ նախագիծը դեռևս մշակման փուլում է։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










