McLaren-ը ստեղծում է 3.4 մլն դոլարանոց հիպերքար

12:49 • 14.06.14

Հեղինակավոր McLaren մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ ստեղծում է 3.4 մլն դոլար արժողությամբ հիպերքար, որը կլինի P1 մոդելի կատարելագործված տարբերակը ու կկոչվի P1 GTR։

 

Ինչպես նշում է The Busness Insider-ը, սպասվելիք նորույթի վերաբերյալ շատ մանրամասներ չեն հրապարակվել։ Հայտնի է միայն, որ ի տարբերություն P1-ի՝ այն կլինի շատ ավելի արագ ու տեխնիկապես ավելի զարգացած։

 

Նշվում է, որ մեքենայի գնորդները հատուկ դասընթացներ կանցնեն՝ հիպերքարն անվտանգ ու ճիշտ կառավարելու համար։
 

McLaren-ը ստեղծում է 3.4 մլն դոլարանոց հիպերքար