Գիտնականները պարզել են, որ դինոզավրերը սառնարյուն չեն եղել
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ դինոզավրերը սառնարյուն չեն եղել, այլ եղել են տաքարյուն: Այդ մասին գրված է Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է gazeta.ru-ն: Հետազոտողների խոսքով՝ այդ սողունների մետաբոլիզմը եղել է ուղիղ մեջտեղում: Այդ պատճառով չի կարելի պնդել, որ նրանք բացարձակ նման են եղել ժամանակակից սողուններին կամ կաթնասուններին և թռչուններին:
Գիտնականները եզրակացության են եկել, որ դինոզավրերը չէին կարող ամբողջությամբ սառնարյուն լինել, քանի որ դա չէր նպաստի իրենց աճին և էներգիայի բավականաչափ քանակություն այրելուն: Միևնույն ժամանակ նրանք չէին կարող լինել ամբողջությամբ տաքարյուն, քանի որ ունեին սողուններին հատուկ շատ գծեր:
Դինոզավրերի տաքարյունության և սառնարյունության հարցը գիտնականների վեճերի առարկա է եղել 19-րդ դարի կեսերից:
Կենդանի մնալու համար տաքարյուն կենդանիները պետք է պարբերաբար և շատ սնվեն, որպեսզի պահպանեն մարմնի ներքին ջերմաստիճանը նյութափոխանակության միջոցով: Միևնույն ժամանակ դինոզավրերին, որոնք, հավանաբար, կարգավորում էին իրենց մարմնի ջերմաստիճանը, հարկավոր չէր դիմել նման ծայրահեղությունների:










