Samsung-ը խելացի հեծանվի կոնցեպտ է ներկայացրել (տեսանյութ)

01:08 • 14.06.14

Samsung ընկերությունը Միլանում «Սմարթ» հեծանվի կոնցեպտ է ներկայացրել, որն աշխատում է հարավկորեական ընկերության արտադրության սմարթֆոնի հետ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Business Insider-ին:


Սմարթ-հեծանվին միացված բջջային սարքն օգտագործողին հնարավորություն է տալիս ղեկավարել փախադրամիջոցի  գործառույթները:


Արտադրողները հեծանվին Wi-Fi և Bluetooth որսալու, ինչպես նաև՝ թվային ֆոտոխցիկ և լազերային պրոյեկտորներ ունենալու հնարավորություն են տվել:


Samsung-ը դեռևս չի հայտարարել խելացի հեծանվի թողարկման ժամկետների և առևտրային շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ հնարավոր արժեքի մասին:

 

 


 

Samsung-ը խելացի հեծանվի կոնցեպտ է ներկայացրել (տեսանյութ)