Apple-ի հավելվածները միասեռականների համար սեռավարակներով հիվանդանալու վտանգ են ներկայացնում

00:51 • 15.06.14

ԱՄՆ հետազոտողներն զգուշացնում են, որ սմարտֆոնների համար նախատեսված հավելվածների օգտագործումը նույնասեռականների կողմից՝ զուգընկեր գտնելու նպատակով, սեռավարակներով հիվանդանալու վտանգ են ներկայացնում: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը:


Կալիֆորնիացի մասնագետների հետազոտությունները վկայում են, որ սմարտֆոնների հավելվածների միջոցով ակումբներում և այլ վայրերում զուգընկեր փնտրած նույնասեռականները հաճախ տառապում են խլամիդիոզից և հոնորեայից:


Սեռական առողջության մասնագետները նշում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները սեռական կապի համար զուգընկեր գտնելու լայն հնարավորություններ են տալիս:


Հետազոտողներին հատկապես հետաքրքրել են Grindr և Scruff հավելվածները, որոնք թույլ են տալիս որոշել սմարտֆոնի գտնվելու վայրը՝ նպատակ ունենալով սեռական զուգընկեր գտնել՝ ի դեմս նրա տիրոջ:

 

Հետազոտության արդյունքում հրապարակված հաշվետվության մեջ նշվում է, որ առաջատար տեխնոլոգիաները հեշտացրել են զուգընկերների արագ փոփոխությունը, և դա շատ լավ միջավայր է ստեղծել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և այլ սեռավարակների տարածման համար: 

Apple-ի հավելվածները միասեռականների համար սեռավարակներով հիվանդանալու վտանգ են ներկայացնում