оPhone. նոր հեռախոսով հնարավոր կլինի բույրեր հաղորդել

17:38 • 15.06.14

 

Շուտով հնարավոր կլինի ընկերներին հեռախոսով ուղարկել ոչ միայն օրինակ պիցցայի լուսանկարը, այլև նրա հոտը, հայտնում է Huffington Post-ը՝ անդրադառնալով նոր հեռախոսի:


Հարվարդի համալսարանի մեխանիկայի դասախոս Դեյվիդ Էդուարդսը ստեղծել է մի սարք, որն անվանել է oPhone: Դրա միջոցով հնարավոր է միախառնել 32 հիմնական բույրեր և ստեղծել 300 հազար եզակի բույրեր, ապա ուղարկել դրանք՝ oSnap հավելյալ ծրագրի միջոցով:


Հունիսի 10-ին Էդուարդսն առաջին տրանսատլանտիկ բույրն է ուղարկել՝ Նյու Յորքից Փարիզ: Դա եղել է Նյու Յորքի բույրը:


oPhone-ը ստեղծած Vapor Communication-ը հայտնում է, որ հունիսի 17-ից հնարավոր կլինի պատվիրել oPhone-ը՝ 149 ԱՄՆ դոլարով: Հեռախոսը կթողարկվի 2015-ի սկզբին և կարժենա 199 դոլար:

 

 

ophone

onotes

оPhone. նոր հեռախոսով հնարավոր կլինի բույրեր հաղորդել