Այլևս ոչ մի ատամնալիցք. գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ

16:11 • 16.06.14

Բրիտանացի գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ, որը հնարավորություն է տալիս ատամին ինքն իրեն բուժվել՝ առանց ցավոտ, տհաճ ատամնալիցքի ու ներարկումների անհրաժեշտության։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ատամը վերականգնող նոր սարքի հեղինակներն են Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սովորաբար ատամի սևացած մասը՝ կարիեսը, հեռացվում է բոր մեքենայով փորելու միջոցով, ինչից հետո խոռոչը լցվում է տարատեսակ նյութերով։ 

 

Իսկ բուժման նոր մեթոդն արագացնում է կալցիումի ու ֆոսֆատի տեղաշարժը դեպի վնասված ատամ։
Երկփուլ գործընթացի շրջանակում էլեկտրական թույլ հոսանքը նշված հանքանյութերն ուղղում է դեպի սևացածը մասը։

 

Պրոֆեսոր Նայջլ Փիթսի խոսքով՝ իրենց տեխնոլոգիան, որը զանգվածային կիրառման համար հասանելի կլինի արդեն 3 տարուց, կօգնի նաև առողջ ատամների սպիտակեցման հարցում։
 

Այլևս ոչ մի ատամնալիցք. գիտնականները ստեղծել են կարիեսը բուժելու նոր տարբերակ