Jaguar-ը և Land Rover-ը էքսկլյուզիվ մեքենաներ կթողարկեն (լուսանկարներ)
Jaguar Land Rover խումբը Special Operations անվանումով ստորաբաժանում է բացել, որի խնդիրն է լինելու ոչ մեծ թվաքանակով թանկարժեք մեքենաների թողարկումը, անհատական պատվերների իրականացումը, ինչպես նաև՝ ապրանքանիշի դասական մեքենաների արտադրումը:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ ստորաբաժանման առաջին նախագծերից մեկը կդառնա E-Type Lightweight վերածնված կուպեի թողարկումը և F-Type Project 7 կոնցեպտի նման էքսկլյուզիվ սպորտային մեքենաների թողարկումը:
Նոր նախագծի շրջանակներում ընկերությունը երկու նոր ձեռնարկություն կբացի՝ Բրիտանիայի Գայդոն համայնքում և Jaguar-ի՝ Քովենթրիի բազայում:
Jaguar ընկերությունը 2013-ի հուլիսին գաղտնազերծել էր մեկտեղանի կոնցեպտային Project 7 ռոդսթերը, որը ևս կառուցված է F-Type մոդելի հիման վրա: Սպորտային մեքենան համալրված է 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով՝ մեխանիկական փոխանցման տուփով: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:


















