Nissan-ը, BMW-ն ու Tesla-ն կարող են զբաղվել էլեկտրամոբիլների լիցքավորման համատեղ տեխնոլոգիայի մշակմամբ
Մեքենաշինական հանրահայտ Nissan, BMW և Tesla ընկերությունները կարող են զբաղվել էլեկտրամոբիլների լիցքավորման համատեղ տեխնոլոգիայի մշակմամբ, ինչի մասին տեղեկացնում է Газета-ն՝ The Financial Times-ին հղումով։
Ավելի վաղ Tesla Motors-ը հանել է բոլոր սահմանափակումներն իր արտոնագրերի օգտագործման համար։ Ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը նշել է, որ իրենք որևէ մտադրություն չունեն մրցել նմանատիպ էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունների հետ։
Այժմ Tesla-ի գլխավոր մրցակիցներ Nissan-ն ու BMW-ն հետաքրքրվել են ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ, և չի բացառվում, որ նրանք բանակցություններ վարեն լիցքավորման համատեղ տեխնոլոգիա մշակելու համար։
«Ակնհայտ է, որ բոլորը միայն կշահեն էլեկտրամոբիլի ավելի հեշտ լիցքավորման տարբերակի ստեղծման պարագայում»,-ասել է քաջատեղյակ աղբյուրներից մեկը։










