Գիտնականները հայտնել են, որ շնաձկներին ամբողջությամբ կուլ տվող արարած են հայտնաբերել (տեսանյութ)
Ավստրալացի գիտնականները հատուկ սարքի միջոցով ծովափնյա ջրերում հսկայական կենդանի են գրանցել, որն ամբողջությամբ կուլ է տալիս 3-մետրանոց սպիտակ շնաձկներին։ Թե ինչ արարած է դա, գիտնականները կարող են գուշակել միայն, գրում է Обозреватель-ը։
Նախկինում անհայտ հսկայական կենդանուն նկատել են մարմնի ջերմաստիճանի միջոցով։ Ավստրալացիները հետևել են մեծ սպիտակ շնաձկանը՝ բոլորովին առողջ էգի։ Նրան ամրացրել են GPS-սարք, որն արձագանքում է ջերմաստիճանի փոփոխությանը։ Սարքը ցույց է տվել, որ երբ այն սուզվել է մոտ 600մ խորությամբ, նրա մարմնի ջերմաստիճանն ավելացել է գրեթե 30 աստիճանով։ Դա տեղի է ունեցել շատ արագ։ Գիտնականները հասկացել են, որ իրենց «օբյեկտն» արդեն ողջ չէ։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նրանք բացատրում են նրանով, որ շնաձուկը հայտնվել է մեկ այլ կենդանու ներսում։
«Միակ հարցը, որն առաջացավ բոլոր այնտեղ գտնվողների մոտ, թե ով է դա արել։ Պարզ է, որ շնաձկանը կերել են։ Սակայն ի՞նչը կարող է կուլ տալ նման մեծ 3-մետրանոց սպիտակ շնաձկանը»,- ասել է փորձի մասնակից Դեյվ Ռիգսը։
Գիտնականների խոսքով՝ սպիտակ շնաձկներին սովորաբար ուտում են կետերը, սակայն ավստրալացիները երբեք չեն լսել գիշատիչ ծովային արարածի մասին, որը կուլ է տալիս իր զոհին ամբողջությամբ։










