Amazon-ը պատրաստվում է սմարթֆոնների շուկան նվաճել 3D սմարթֆոնով
Amazon ընկերությունը, որը պատրաստվում է 3D սմարթֆոն ներկայացնել, մտադիր է այն վաճառել բացառապես AT&T ամերիկյան կապի օպերատորի պայմանագրով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, որն էլ մեջբերում է տեղեկատվական աղբյուրը:
Amazon-ի նոր արտադրանքը կներկայացվի հունիսի 18-ին: Շուկայում ամիսներ շարունակ պտտվող լուրերի համաձայն՝ այն կլինի ընկերության բրենդային սմարթֆոնը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով և 3D պատկերները և տեսանյութերն առանց հատուկ ակնոցի նայելու հնարավորությամբ: Եռաչափ պատկեր ստանալու համար սարքավորումը 4 տեսախցիկ կօգտագործի:
Սմարթֆոնները AT&T-ի պայմանագրով վաճառելու որոշումը մի կողմից՝ կսահմափակի ԱՄՆ-ում բաշխման ուղիներն ու առանց SIM քարտի գնելու հնարավորությունը, մյուս կողմից՝ սմարթֆոնների շուկայում նորեկ հանդիսացող Amazon-ը կստանա ԱՄՆ-ում բաժանորդների թվաքանակով երկրորդ ամենամեծ օպերատորի աջակցությունը:
Amazon-ի սմարթֆոնը 3D ֆորմատով կցուցադրի ամբողջ պարունակությունը՝ էկրանի նկարից մինչև քարտերը:










