Բրիտանացի գիտնականները սուրճի նստվածքից կենսավառելիք են ստացել

10:54 • 17.06.14

Մեծ Բրիտանիայի Բատի համալսարանի գիտնականները սուրճի նստվածքից ստեղծել են կենսավառելիք, տեղեկացնում է Газета-ն՝ The Times-ին հղումով։

 

«Ամեն տարի աշխարհում արտադրվում է 8 մլն տոննա սուրճ, որը հնարավոր է վերածել 1.3 մլրդ լիտր կենսավառելիքի»,- նշել է քիմիկոս Քրիս Չակը, ով ղեկավարել է հետազոտությունը։

 

Մասնագետների խոսքերով՝ ամեն օր միջին սրճարանում գոյանում է մոտ 10 կգ սուրճի նստվածք, որից կարելի է ստեղծել 2 լ կենսավառելիք։ Գիտնականներն ընդգծել են, որ կենսավառելիքը հնարավոր է ստանալ սուրճի ամենատարբեր տեսակներից՝ բարձրորակ արաբիկայից մինչև ռոբուստա։


Սա հիմք է տալիս գիտնականներին ենթադրել, որ Starbucks, Café Nero և Costa Coffee սրճարանների հանրահայտ ցանցերը բոլոր շանսերն ունեն հաջող մրցակցելու նավթային ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսին են Shell-ը, BP-ն և Esso-ն։
 

Բրիտանացի գիտնականները սուրճի նստվածքից կենսավառելիք են ստացել