Ներկայացվել է ամենաարագընթաց Bentley-ն (լուսանկարներ)
Bentley ընկերութունը ներկայացրել է իր պատմության մեջ ամենաարագընթաց Continental GT3-R մոդելը: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ կուպեն հանդիսանում է GT3 դասի մրցարշավային մեքենայի քաղաքացիական տարբերակը, որը նախատեսված է «24- ժամ-Լե Ման» ավտոմրցարշավներին մասնակցելու համար: Նորույթը կարող է 100 կմ/ժամ արագությունը հավաքել 3.8 վայրկյանում:
Կուպեն զինվել է 4 լիտր ծավալով 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որը զարգացնում է 580 ձիաուժ հզորություն: Շարժիչն աշխատում է ZF 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով: Բացի այդ, կուպեն համալրվել է լիաքարշակ համակարգով: Այն ստացել է Torque Vectoring համակարգը:
Մոդելի քաշը 100 կգ-ով թեթևացվել է` հասնելով 2650 կգ-ի, ինչը հնարավոր է դարձել հետին նստատեղերից հրաժարվելու, տիտանային համակարգի տեղադրման շնորհիվ, որը 7 կգ-ով ավելի թեթև է, քան ինտերիերի ածխածնային տարրերը:
Գերարագ Bentley-ն ստացել է նաև թափքի նոր աերոդինամիկ կառուցվածք՝ հավելյալ օդակարգավորիչ համակարգերով, 21 դյույմանոց անվահեծեր Pirelli-ի անվադողերից, 8 մխոցային կարբոնակերամիկական արգելակներ:
Continental GT3-R մոդելը կթողարկվի 300 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը ներկված է սպիտակ գույնով: Առաջին պատվիրատուներն իրենց մեքենաները կստանան այս տարեվերջին:



















