Գիտնականները հայտնաբերել են ամենահյուսիսային չսառչող աղբյուրն աշխարհում

17:11 • 17.06.14

Կանադային պատկանող ամենահյուսիսային՝ Էլսմիր կղզում երկրաբանները հայտնաբերել են չսառչող աղբյուր, որի ջուրը կլոր տարի թափվում է լեռան լանջից՝ 300 մ բարձրությունից։

 

Ինչպես նշում է Лента-ն, կանադացի գիտնականներն այն անվանել են Ice River Spring («Սառցե գետ»)։ Աղբյուրը չի սառչում անգամ ձմռանը, երբ օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի հասնում է -50 աստիճանի։

 

Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես նման ջրառատ ու տաք աղբյուրը կարող էր հայտնվել արկտիկական տեղանքում։

 


 

Գիտնականները հայտնաբերել են ամենահյուսիսային չսառչող աղբյուրն աշխարհում